News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Վ. Ծ.-ի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված եւ նախապատրաստված նյութերով` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ նախապատրաստված նյութերի` Վ. Ծ.-ն, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, իր գործընկեր Մ. Մ.-ից 2014թ. մարտի 31-ին որպես կաշառք անձամբ ստացել է գումար` նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` 5 բջջային հեռախոս ՔԿՀ դատապարտյալին փոխանցելու համար:

2014թ. ապրիլի 1-ին Վ. Ծ.-ն բջջային հեռախոսները թաքցրել է իր համազգեստի բաճկոնի տակ եւ փորձել է այն անցկացնել ՔԿՀ-ի տարածք, սակայն ՔԿՀ-ի աշխատասենյակում ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ իր մոտից հայտնաբերվել եւ վերցվել է նշված 5 բջջային հեռախոսը:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ