News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը անձամբ Հաագային միջազգային դատարանին է ներկայացրել երկրի` Չիլիի հետ ունեցած երկարամյա տարածքային վեճի առնչությամբ հայցին վերաբերող բոլոր փաստաթղթերը:

Խոսքը 19-րդ դարում տեղի ունեցած ռազմական համակարտության արդյունքների մասին է, որոնցով Բոլիվիան զրկվել էր Անտոֆագաստի շրջանով Խաղաղ օվկիանոս ելքի հնարավորությունից: Ներկայումս այս երկիրը միջազգային ատյանների միջնորդությամբ փորձում է ջրային տարածքի հասանելիությունը վերադարձնել, Radio Programas del Peru-ին վկայակոչելով հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

« Այսօր Բոլիվիան ապրիլի 2013թ. 13-ին Չիլիին ներկայացված պահանջը հիմնավորող հիմնական պատմական եւ իրավաբանական ապացույցների բովանդակությամբ, Խաղաղ օվկիանոսի` երկրի համար ինքնիշխան հասանելիություն ապահովելու վերաբերյալ բանակցությունների մեջ մտնելու պարտավորության մասին հայց է ներկայացրել»,-հայտարարել է Մորալեսը:

Բոլիվիայի ղեկավարի կողմից ներկայացված փաստարկների բովանդակությունը գաղտնի բնույթ է կրում, սակայն փորձագետները նշում են, որ այս փաստաթուղթը որպես այսպիսին առաջինն է` Լա-Պասի դիրքորոշման իրավաբանական հաստատման տեսակյունից: Հիմա պատասխան քայլը պետք է չիլիական կողմն անի: Նախատեսվում է, որ այդ երկիրն իր փաստարկները գրավոր տեսքով 2015թ. փետրվար ամսին կներկայացնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ