News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը հակազդելու է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ Ադրբեջանի նախաձեռնությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական պատվիրակության առաջարկությունը՝ կապված Սարսանգի ջրամբարի հարցով բանաձեւի ընդունման հետ:

Նա նշել է, որ ադրբեջանական պատվիրակությունը ԵԽԽՎ նախորդ նստաշրջանում արդեն փորձել է շրջանառության մեջ դնել այդ հարցը, եւ ներկայումս սոցիալական հարցերի հանձնաժողովը քննարկման է ընդունել այդ առաջարկությունը, որի տակ ստորագրել է 27 պատվիրակ:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ինքը հանդիպել է շատ եվրոպացի պատգամավորների, այդ թվում նրանց հետո, որոնք իրենց ստորագրություն են դրել այդ առաջարկի տակ, եւ պարզաբանել ադրբեջանական նախաձեռնության անհեթեթ լինելը: Զոհրաբյանը նշել է, որ բանաձեւի նախապատրաստման համար բավական երկար ժամանակ է անհրաժեշտ:

«Չեմ ուզում բացել փակագծերը, բայց մենք մտադիր ենք եւ արդեն որոշակի քայլեր ենք անում այդ նախաձեռնությանը հակազդելու ուղղությամբ»,-ընդգծել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար շրջանառության մեջ է դնում Սարսանգի ջրամբարի թեման, որը գտնվում է ՂԼ սահմանի մոտ: Մեկ ադրբեջանցիները մեղադրում են ղարաբաղցիներին, որ չեն կարողանում օգտվել ոռոգման ջրից, ապա հայտարարում են, որ «պատնեշն անվտանգ չէ»: Ի պատասխան ԼՂՀ իշխանությունները բազմիցս առաջարկել են համագործակցություն սկսել Սարսանգի ջրամբարի օգտագործման հարցում, ինչին ադրբեջանական կողմը համառությամբ հրաժարվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ