News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված Ալեքսեյ Պ.-ն ապրիլի 15-ին, ժամը 20.00-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն. նա 2008 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ապրիլի 15-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Գեղհովիտ գյուղից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 14-ին, ժամը 14.50-ին, ոստիկանություն է ներկայացել 1978 թ. ծնված Արման Հ.-ն, որը 2012 թ. փետրվարի 27-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Տպել
Ամենաշատ