News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանին «Հարավային հոսանք» գազատարի` Սեւ ծովի հատակով անցկացման փոխարեն մեկ այլ երթուղի առաջարկել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Նախարարի խոսքերով, թուրքական կողմը մտադիր է քննարկել տվյալ հարցը ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարության հետ, TRT Haber հեռուստաալիքին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինական ճգնաժամը ոչ մի կերպ չի անդրադառնա Թուրքիայի եւ Ռուսաստանի տնտեսական հարաբերություններին, քանի որ Անկարան եւ Մոսկվան ռազմավարական գործընկերներ են»,-ընդգծել է Յըլդըզը:

63 մլրդ տարողությամբ «Հարավային հոսանք» գազատարը բնական գազի արտահանման երթուղիների դիվերսիֆիկացիայի նպատակով Ուկրաինայի շրջանցմամբ` Սեւ ծովի ջրային տարածքներով հարավային եւ կենտրոնական Եվրոպայի երկրներ կհասնի: Առաջին չափաքանակը գազատարին կհանձնվի 2015թ. վերջին, սակայն այն նախագծային հզորությամբ կաշխատի 2018թ. ոչ շուտ:

Նախագծի մասնակիցներն են «Գազպրոմը»` 50 տոկոս, իտալական «Էնի» ընկերությունը` 20 տոկոս, «Wintershall»-ը եւ ֆրանսիական EDF-ը` 15-ական տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ