News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է՝ բոլոր ատրիբուտներով եւ պետականության ինստիտուտներով, սեփական Սահմանադրությամբ, ակտիվ քաղաքացիական հասարակությամբ եւ դինամիկ զարգացող տնտեսությամբ: Գերմանական EurActiv-ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը:

 Ըստ նրա` ԼՂՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների եւ պետականության ամրապնդմամբ ընդլայնվում են դրա անկախության աջակցությանն ուղղված նախաձեռնությունները:  Վերջին տարիներին ամերիկյան եւ ավստրալական նահանգների օրենսդիր մարմինների կողմից ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշմանն աջակցող բանաձեւեր են ընդունվել, Լիտվայում եւ Ֆրանսիայում ստեղծվել է խորհրդարանական խումբ եւ ԼՂՀ-ի հետ բարեկամության շրջանակ, ԼՂՀ-ի եւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներ քույր քաղաք են դարձել:  «Վստահ եմ, որ այս գործընթացն ապագայում էլ կունենա իր տրամաբանական շարունակությունը եւ նոր ազդակ կստանա», - նշել է Աշոտ Ղուլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ