News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը, այդ թվում՝ Գերմանիան՝ որպես դրա  առաջատար անդամ, կարող էր առավել ակտիվ դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում: Գերմանական EurActiv-ի հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ըստ նրա՝ անվստահությունը հաղթահարելու եւ միմյանց նկատմամբ վերաբերմունքը փոխելու հարցում դրական փոխգործակցության նպատակին  կարող են ծառայել տարածաշրջանային նախագծերը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ թե բացառման սկզբունքի վրա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այն ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ է եւ երկու մյուս համանախագահների` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ օգնում է հիմնախնդրի կողմերին հասնել խաղաղ կարգավորման` հիմնվելով բանակցությունների վրա, նշել է նախագահը:

Պատասխանելով միջազգային հանրությունից սպասելիքների վերաբերյալ հարցին` Աշոտ Ղուլյանը հիշեցրել է, որ այն կարեւոր դեր ունի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման անբեկանելիության եւ ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու հարցում: «Բռնությունից հրաժարվելու եւ նախկինում ձեռքբերված համաձայնություններին հետեւելու վերաբերյալ  միջազգային հանրության կողմից հստակ ազդանշանը մեծ ներդրում կլիներ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու հարցում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ