News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան` ապրիլի 18-ին ընդառաջ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունը,  զինծառայողների մասնակցությամբ սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացնում հանրապետության մարզերի հուշարձանների տարածքներում: Մասնավորապես  Կոտայքի մարզի  Բալահովիտ, Արգել, Քանաքեռ-Ավան համայնքներում գտնվող  զորամասերի 100-ից ավելի ժամկետային զինծառայողների մասնակցությամբ  մաքրվել  է  Ողջաբերդ,  Ջրվեժ, Զովք, Գեղադիր, Գառնի, Արամուս, Բալահովիտ, Գետամեջ, Նոր Գեղի, Արգել եւ այլ համայնքներում 30-ից ավելի հուշարձանի  տարածք:

Ապրիլի 18-ին ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության, զինծառայողների ու դպրոցականների մասնակցությամբ  մարքման ու բերակարգման  աշխատանքներ կիրականացնի Հրազդանում: Նույն օրը Աբովյանի եւ Բալահովիտի դպրոցներում, ինչպես նաեւ Չարենցավանի պետական քոլեջում օրվա խորհուրդը կրող թեմայով բաց դասեր կանցկացվեն:

Տպել
Ամենաշատ