News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում ներկայումս անտանելի պայմաններ են, երկրից ոչ թե արտագաղթ է տեղի ունենում, այլ տեղահանություն, եւ իշխող ՀՀԿ-ն իրեն այդ գործընթացի գործիք է հռչակել, ապրիլի 16-ին հայտարարել է Նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա` ցանկացած քաղաքական ուժ, որը կհամագործակցի իշխող կուսակցության հետ, կդառնա  տեղահանության գործիք: «Մենք ծանր վիճակում ենք, եւ իշխանության մոտ երկիրը թալանելով զբաղված քրեական շերտերից ուղերձ ենք ստացել: Ուղերձը հետեւյալ բովանդակությունն ունի` անկախ ամեն ինչից, երկրում թալանը շարունակվելու է», - ընդգծել է Աշոտ Մանուչարյանը` խիստ բացասական գնահատելով Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ