News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչ, 25-ամյա Ռոբերտ Մելիքյանին Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում մարտի 4-ին վիրահատելուց հետո նրա վիճակը բարելավվելու փոխարեն վատթարացել է. որովայնի, պարանոցի եւ թիկունքի վրա առաջացել են նոր գոյացություններ: Այս մասին NEWS.am-ին ասաց Ռոբերտի մայրը՝ Սվետլանա Մելքումյանը:

«Մի քանի տարի առաջ բանակում ոտքին հարված է ստացել, որը ընթացքում վերք դարձավ: Զորացրվելուց հետո ցանկանում էինք բժշկի տանել, չհամաձայնվեց: Ականջի հետեւ էր գցել, ուշադրություն չէր դարձնում, մինչեւ որ անցած տարվա օգոստոսին սկսեց արյուն գալ, տարանք հիվանդանոց, պարզվեց մելանոմա է՝ մաշկային քաղցկեղ, որն էլ շտապ վիրահատեցին եւ ուռուցքը հեռացրին»,- պատմեց տիկին Սվետլանան:

Վիրահատությունից հետո Ռոբերտին քիմիոթերապիա են նշանակել:

«Նորից գնացինք հետազոտության, պարզվեց, որ անոթի վրա գոյացություն կա, որն էլ մարտի 4-ին վիրահատեցին: Վիրահատության ժամանակ պարզվել էր, որ երկու գոյացություն է»,- ասաց մայրը:

Տիկին Սվետլանայի խոսքով՝ տարբեր կլինիկաներում արված հետազոտությունները տարբեր պատասխաններ էին տալիս՝ մելանոմա կամ սարկոմա:

«Ուղարկեցինք Գերմանիա, որտեղ պարզվեց, որ վիրահատությունից հետո ամբողջ մարմնով տարածվել է: Պարանոցի, որովայնի եւ թիկունքի վրա ամբողջությամբ գոյոցություններ են առաջացել: Հիմա գրեթե չի քայլում: Հինգշաբթի վիրահատելու են, որից հետո  15 օրից մինչեւ 3 շաբաթվա ընթացքում կլինեն հետազոտության պատասխանները»,- ավելացրեց տիկին Սվետլանան:

Գերմանացի բժիշկները Ռոբերտին բուժելու համար երեք տարբերակ են առաջարկել:

-Քիմիոթերապիա, որը սակայն խորհուրդ չեն տալիս,

-Դեղահաբային, որը շատ արդյունավետ է եւ արժե մոտ 100 հազար եվրո,

-Ցողունային բջիջների պատվաստում, որի մեկ կուրսը արժի 5000-6000 եվրո:

25-ամյա Ռոբերտին օգնելու համար «Կոնվերս» բանկում բացվել է հաշվեհամար՝ 1930047705770104:

Swift kod՝ COVBAM 22

Հաշվեհամարը բացվել է Ռոբերտ Մելիքյանի անունով:

Տպել
Ամենաշատ