News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում վերջին դեպքերը ցույց տվեցին, որ պետք է լարված աշխատենք ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ եւ հարցի արագ լուծման հասնենք: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ ԽՎ ղեկավար Ռանկո Կրիվոկապիչը, որը այցով գտնվում է Բաքվում:

Ըստ նրա` «ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու համար  գոյություն ունեն Լիսաբոնյան, Մադրիդյան սկզբունքները, ՄԱԿ-ի բանաձեւերը եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված համապատասխան փաստաթղթեր», ԵԱՀԿ-ն աշխատում է այդ սկզբունքներին հետեւելու ուղղությամբ:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը հայտարարել է, որ  ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ  իրենք  փորձում են աշխուժացնել ՄԽ-ի գործունեությունը եւ հիմնախնդիրը լուծելու նոր ուղիներ գտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ