News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի` Ուկրաինայի հանդեպ գործողությունները «սառը պատերազմի» ավարտից ի վեր աշխարհին սպառնացող ամենալուրջ վտանգն են ներկայացնում, censor.net-ի վկայակոչմամբ The Guardian-ի մշակութային բլոգում այսպիսի կարծիք է հայտնել բրիտանական պարբերականի հոդվածագիր, վերլուծաբան Ջոնաթան Ջոնսը:  

Նա գտնում է, որ աշխարհը պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի հիշյալ խնդրին:

«Միգուցե չեք համաձայնի, որ Վլադիմիր Պուտինն այս պահին աշխարհի ամենավտանգավոր մարդն է, միգուցե նույնիսկ մի քանի բրիտանացի քաղաքական գործիչներից հետ չմնալով`հիացմունքով եք նայում այս մարդուն, բայց մի պահ ենթադրենք` ճիշտ եմ այն հարցում, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը շոկի մեջ է գցելու աշխարհը: Այստեղ արդեն լենինյան հայտնի հարցն է ծագում` ի՞նչ անել»,-գտնում է վերլուծաբանը:

Հոդվածագիրն անմիջապես իր հարցի պատասխանն է գտնում` հարկավոր է Ռուսաստանի մշակութային բոյկոտ հայտարարել: «Ոչ մի մշակույթ` Ռուսաստանից, քանի դեռ այդ երկիրը ժողովրդավարական եւ խաղաղ ճանապարհների չի վերադարձել»,-կոչ է անում բլոգերը: «Սա ասում եմ, որովհետեւ Ռուսաստանում մշակույթին, երաժշտությանն ու գրականությանը մեծ նշանակություն են տալիս»:

«Օրինակ` ինձ խնդրել են մի ռուս նկարչի մասին գրել` ռուսական փողի դիմաց: Հրաժարվել եմ ու դրանով վիրավորել որոշ մարդկանց:  Բայց իմ արարքով հստակ հասկացնել եմ տալիս, որ Պուտինի քաղաքականությունը անցնում է թույլատրելի բոլոր սահմանները»,-համոզմունք է հայտնել հոդվածագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ