News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի նախագահի դուտր Օզոդա Ռահմոնովան հետեւել է հոր օրինակին, որ նախորդ տասնամյակի կեսերին ազգանունն ազատել էր ռուսական «ով» վերջածանցից: Այս մասին տեղեկություն է տարածել «Ասիա-Պլյուս» գործակալությունը:

Երկրի ԱԳՆ-ն, որտեղ նախագահի դուստրը փոխնախարարի պաշտոն է զբաղեցնում, պաշտոնական կայքի մակարդակով ներկայացրել է աշխատակցի նոր անունը` Ռահմոն Օզոդա Էմոմալի:

Նախագահն ինքը, այդ քայլին դիմելով, մեկնաբանել էր, թե ցանկանում է «մշակութային արմատներին վերադառնալ»: Ժամանակին պետության ղեկավարի օրինակին էին հետեւել նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում` երկրի ԱԳ նախարար Խամրոխոն Զարիպովը, որ Խամրոխոն Զարիֆի էր դարձել:

Ազգանունների ապառուսականացման նոր ալիքը սկսվել է 2014թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ