News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամոթ է, որ Հայաստանը հավի միս եւ ձու է ներկրում, ապրիլի  16-ին լրագրողներին ասել է «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա նշել է, որ Հայաստանն արտասահմանից ներկրում է սպառվող թռչնամսի մոտավորապես  70%-ը: «Չնայած հավի միսը մեզ մոտ է հասնում օվկիանոսի այն կողմից՝ Բրազիլիայից, այն միեւնույն է,տեղականից էժան է: Հիմնականում  կերի պատճառով: Իսկ ինչո՞ւ մենք չենք կարողանում կերի արտադրություն կազմակերպել մեզ մոտ», - ասել է Պողոսյանը:

Ըստ նրա` անհասկանալի է, թե ինչու է Հայաստանը եգիպտացորեն ներմուծում, որը թռչունների հիմնական կերն է, եթե հանրապետությունում այդքան անմշակ հողատարածքներ կան: «Պետք է պարզապես երկրի ղեկավարության, պետության, բիզնեսի  շահագրգիռ մոտեցումը եւ երկխոսությունը: Իսկ մեզ մոտ ամեն մեկն իր համար է», - նշել է Արմեն Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ