News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 15-ին, ժամը 21.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 10/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1990 թ. ծնված Խաչիկ Մ.-ն` «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայով: Նա ժամը 23.20-ին Մոլդովական փողոցից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ