News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլն ավելի ուշագրավ երեւույթ էր, քան Հովիկ Աբրահամյանի նշանակվելը՝ որպես վարչապետ: Նոր վարչապետի մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես արտահայտվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Ինձ համար Հենրիխ Մխիթարյանի խփած գոլն ավելի ուշագրավ երեւույթ է, քան նոր վարչապետի նշանակվելը: Արցախում էի, երբ իմացա, որ նոր վարչապետ են նշանակել: Զարմանում եմ, սա ի՞նչ հարց է, որի մասին խոսում եք: Հայաստանում կա խորհրդարանական մեծամասնություն: Նախագահն ում ուզի կնշանակի, ուզենա՝ խաղ կխաղա: Էն միջակություններին կամ խաղից դուրս մնացողներին կարող է ասել՝ ձեզ էլ եմ պորտֆել տալիս, դուք էլ եկեք միացեք, մի քանի շերտ պաշտպանություն է ապահովում: Այնպես որ լուրջ բան չկա այստեղ, ներկայացում կարող է լինել: Հովիկ Աբրահամյանի նշանակումով ի՞նչ պիտի փոխվի: Նույն թիմն է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանը ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ