News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օբամայի աշխատակազմը «Կապրենք՝ կտեսնենք» սկզբունքով է առաջնորդվում, քանի որ չի կարող կանխատեսել Ուկրաինայում Պուտինի քայլերը, գրում է The Wall Street Journal-ը:

«Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ աշխատակազմը պատասխան քայլերի մի ամբողջ շարք է մշակում՝ տնտեսական պատժամիջոցների ընդլայնումից մինչեւ Եվրոպայում զորքերի տեղակայում », - գրում է թերթը:

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են՝ ռազմական ներխուժմանը կհետեւի ԱՄՆ—ի արձագանքի խստացումը:

Արեւելյան Եվրոպայում զորքերն ավելացնելու ԱՄՆ-ի մտադրության վերաբերյալ պաշտոնյաներն ասել են, թե այդ քայլն ուղղված է ավելի շատ դաշնակիցներին հանգստացնելուն, քան Մոսկվային զսպելուն: «Ռուսաստանին հազիվ թե վախեցնեն ամերիկյան զորքերի փոքրաթիվ խմբերը»:

Օբաման դեռ զերծ է մնում խիստ գործողություններից՝ մտավախություն ունենալով, որ Մոսկվան դրանք կընդունի որպես սադրանք, իսկ ուկրաինացիները չափից դուրս կխիզախանան: Սպիտակ տունը սպասում է վաղվա քառակողմ բանակցություններին:

Ըստ թերթի` ԱՄՆ-ն դեռ չի համոզել ԵՄ-ին ավելի խիստ պատժամիջոցների հարցում: Եվրոպական որոշ առաջնորդներ անհանգստանում են, որ պատժամիջոցները Պուտինին կդրդեն ընդլայնել Ուկրաինայի տարածքի նկատմամբ վերահսկումը:

ԱՄՆ-ի աղբյուրներն էլ ասում են, որ եթե չլինի Ուկրաինա լայնածավալ ներխուժում կամ  էլ Եվրոպան չաջակցի ռուսական տնտեսության նկատմամբ պատժամիջոցներին, ԱՄՆ-ի պատժամիջոցները կխստանան, սակայն հազիվ թե անդրադառնան Ռուսաստանի բանկային կամ էներգետիկ ոլորտներիվրա, հայտնում է Inopressa-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ