News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փարիզի դատարանը ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի վրայից հանել է ազգային խտրականություն բորբոքելու մեղադրանքը: 2013թ. նոյեմբերին Ֆրանսիայում Խորվաթների խորհուրդը  (CRICCF) Փարիզի դատարան բողոք էր ներկայացրել առ այն, որ ԱՄՆ-ում ստրկության թեման քննարկելիս Rolling Stone ամսագրի հետ հարցազրույցում Դիլանը զուգահեռ էր անցկացրել խորվաթ ժողովրդի եւ նացիստական ռազմական հանցագործների միջեւ:

Գործի դատական քննությունն սկսվել էր նոյեմբերին: Այժմ դատարանը որոշել է Դիլանի վրայից հանել մեղադրանքը, քանի որ նա Rolling Stone-ի հետ իր հարցազրույցը ֆրանսիական տարբերակով հրատարակելու համաձայնություն չէր տվել: Որոշվել է նաեւ, որ հրապարակման համար պատասխան է տալու  ֆրանսիական Rolling Stone-ի խմբագիրը, հայտնում է Ռոսբալտը` վկայակոչելով Ֆրանսիայի լրատվամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ