News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալի խոսքերով, այս պահին երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտություն չկա: Հարցի շուրջ իր կարծիքը նախարարը հայտնել է երկրի խորհրդարանի` ներկայումս ընթացող փակ նիստի ընթացքում: Հիշյալ տեղեկությունը տարածել է նիստին ներկա գտնված, «ՈւԴԱՌ» կուսակցությունը ներկայացնող պատգամավորներից Սերգեյ Կունիցինը: 

Նա նաեւ ընդգծել է, որ նիստին ոչ մի նոր բան դեռեւս չի հրապարակվել:

«Արդեն ելույթ է ունեցել պաշտպանության նախարարը եւ ասել, որ դեմ է արտակարգ իրավիճակ հայտարարելուն: Դրա ի՞նչ կարիքը կա, եթե կարգուկանոնը խախտված չէ: Հարձակվել են զինվորական մասի վրա` նախազգուշական կրակոցներ են հնչել: Գրոհել են օդակայանը` համաձայն կանոնադրության զենք է կիրառվել: Արտակարգ իրավիճակի ի՞նչ կարիք կա, եթե գործող կանոնադրությունը թույլ է տալիս կիրառել այն պահեստների եւ զինվորական մասերի վրա հարձակում գործադրողների դեմ»,-ՈւՆՆ-ի վկայակոչմամբ ասել է Կունիցինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ