News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում նավթի նոր, գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել: Այս մասին, ՌԴ բնական պաշարների նախարար Սերգեյ Դոնսկիին վկայակոչելով, հաղորդում է «Business FM»-ը: «Մեծ» անվանումը ստացած հանքավայրը գտնվում է Աստրախանի մարզում եւ 300 մլն տոննա նավթի ու 90 մլրդ խմ գազի չափով է գնահատվում:

Նշվում է, որ սա վերջին տարիներին հայտաբերված նավթի ամենամեծ հանքավայրն է: Դոնսկիի խոսքերով, այն հաստատում է Աստրախանի մարզի բնական պաշարների առումով հեռանկարները: Նախորդ նշանակալից բացահայտումը եւս այդ տարածաշրջանում է արվել: 2006թ. «Լուկոյլի» երկրաբանները Կասպից ծովի համապատասպան հատվածի հատակին ավելի քան 150 մլն տոննա նավթի արդյունահանելի պաշարով Ֆիլանովսկու անվան հանքավայրն էին հայտնաբերել:

Ակնկալվում է, որ «Մեծ» հանքավայրի մշակմամբ զբաղվելու է АФБ նավթագազային ընկերությունը, որ արդեն երկար տարիներ է` աշխատում է Աստրախանի մարզում: Երկու տարի առաջ ընկերությունը 140 մլն տոննա նավթ էր հայտնաբերել հարեւան տամբովյան շրջանում:

АФБ-ն կարող է միայնակ մշակել հանքավայրը, կամ` գործընկերոջ հրավիրել: Դրա ամենահավանական թեկնածուների շարքում են «Ռոսնեֆտը» եւ «Լուկոյլը», որոնց ակտիվները հարեւան ռեգիոններում են տեղակայված: Հաշվի առնելով ցամաքում հարուստ ածխաջրածնային հանքավայրերի սակավությունը` ճյուղի բոլոր խոշոր խաղացողները կարող են հետաքրքրություն ցուցաբերել նախագծի նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ