News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է ազատագրական շարժում ստեղծելու մասին, որը իր վրա կվերցնի պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության եւ Ուկրաինայի անվտանգության ծառայության լիազորությունները: Շարժման կենտրոնական շտաբը Տիմոշենկոն ներկայացրել է ապրիլի 15-ի մամուլի ասուլիսում, հայտնում է  «Օբոզրեւատելը»:

Ըստ Տիմոշենկոյի՝ կուսակցական գործընկերների անվճռականությունը հարթելու համար, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում երկիրը ռուսական ագրեսիայից պաշտպանելու արժանի հակաքայլեր ձեռնարկել, ինքը որոշել է օգտագործել իր հեղինակությունը՝ ստանձնելով ՊՆ-ի, ՆԳՆ-ի եւ ՈՒԱԾ-ի լիազորությունները :

Ու թեեւ Տիմոշենկոն հայտարարում է, որ նոր շարժումն իր գործողությունները կհամակարգի ուժային գերատեսչությունների հետ, գործնականում նոր կազմակերպությունն արդեն իրեն թույլ է տալիս պայմաններ թելադրել ՊՆ-ին:

Կարծես ի հաստատումն այս տեսակետի` նախկին վարչապետը հավելել է, որ Ուկրաինան պաշտպանել ցանկացողներն այժմ կազմակերպված չեն, այդ պատճառով էլ նրանց համար դժվար է պայքարել ռուսական ագրեսիայի դեմ, իսկ նոր շարժումը «կմիավորի նրանց»: Հարց է ծագում` միթե պաշտպանության նախարարությունը չպետք է դա անի, ինչու այդպիսի կարեւոր նպատակների համար  հասարակական կազմակերպություն ստեղծել:

Տիմոշենկոյի` երկրի պաշտպանությունը կազմակերպելու ցանկությունը, ըստ էության գովելի է, սակայն այն տարօրինակ դրսեւորում է ստացել:  Իր կուսակիցների գործողությունները ճիշտ հունի մեջ դնելու փոխարեն նախկին վարչապետը  որոշել է նոր կազմակերպություն ստեղծել:

Գործընթացն արագացնելու համար Բատկիվշչինան» որոշել է իր գրասենյակները տրամադրել Ազատագրական շարժմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ