News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օդեսայում ձեւավորված  «հակամայդանը» քաղաքը եւ մարզը հռչակել է «Օդեսայի ժողովրդական հանրապետություն»: Ակտիվիստները բնակիչներին կոչ են արել միանալ Ուկրաինայի հարավի ազատագրման պայքարին:

Նրանք նաեւ բնակիչներին կոչ են արել անել այնպես, որ ապրիլի 17-ին Օդեսայի փողոցներում երթեւեկությունն ամբողջությամբ դադարեցվի:

Ակտիվիստները «Յանդեքսում» քարտեզ են ստեղծել, որտեղ 153 հետիոտնային անցումներ են նշել, որտեղ պետք է գտնվեն օդեսացիները, որպեսզի դադարեցնեն տրանսպորտի երթեւեկությունը:

 «Վաղը ժ. 16:00-ին Օդեսան պետք է ոտքի ելնի», - ասված է կոչում: Հակամայդանցիները կոչ են արել թույլատրել միայն շտապօգնության մեքենաների երթեւեկությունը:

Նամակում նշված է, որ Օդեսայի բնակիչները պետք է իրենց ձեռքն առնեն իշխանությունը՝ արտաքին ագրեսիայից պաշտպանվելու համար, ինչպես դա արել են նրանց նախապապերը 1917թ.: «Այլապես մեզնից շատերը մինչեւ ամառ չեն ապրի», - զգուշացնում են անջատողականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ