News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում լարվածության խորացման ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքը կուժեղացնի Եվրոպայի արեւելյան երկրների օդային տարածքների պարեկային հսկողությունը, ինչպես նաեւ նավեր կուղարկի Բալթիկ եւ Միջերկրական ծովեր: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:

Նրա խոսքերով, հիշյալ գործողությունները կմեկնարկեն մի քանի օրվա ընթացքում: Գլխավոր քարտուղարը չի ճշտել, թե որքան զինվորականներ եւ ռազմական տեխնիկա են ներգրավվելու, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի առաջին օրերին Հյուսիսատլանտյան դաշինքը որոշել էր դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմական եւ քաղաքացիական համագործակցությունը եւ հավելյալ քայլեր ձեռնարկել` կազմակերպության արեւելաեվրոպական անդամ-երկրների պաշտպանության ուղղությամբ:

Ավելի վաղ դաշինքի` Եվրոպայում տեղակայված միացյալ զորակազմի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել էր, որ Մոսկվայի համապատասխան հրամանի դեպքում ռուսական զորքերին 12 ժամից էլ քիչ կպահանջվի` Ուկրաինայի վրա հարձակում գործելու համար:

Նրա խոսքերով, Ռուսաստանն ունի անհրաժեշտ բոլոր ռազմական ռեսուրսները` Ուկրաինա ներխուժման համար: Հյուսիսատլանտյան դաշինքը գտնում է, որ ռուսական ռազմական օպերացիան կարող է «իր նպատակներին հասնել 3-ից 5 օրերի ընթացքում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ