News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Բելգիական «Կովկասի միացման կետ» կազմակերպությունը մտադիր է Աղդամի մասին փաստագրական ֆիլմ նկարահանել:

Իհարկե, պատերազմի ու դրա հետեւանքների մասին փաստագրական ֆիլմերը, եթե օբյեկտիվորեն ու անաչառորեն են նկարահանվում, չափազանց մեծ կարեւորություն ունեն: Բայց հիշատակված նախագծին «օբյեկտիվ» ու «անաչառ» հատկանիշները հարմար չեն:

Չնայած արտասահմանյան «ծագմանը, նախագիծը ֆինանսավորում է Ադրբեջանի նախագահին կից գործող ՀԿ-ների պետական աջակցության խորհուրդը: Ինչպես ադրբեջանական ԶԼՄ-ներն են հաղորդում, ֆիլմը նկարահանվելու  է ֆրանսերեն ու անգլերեն լեզուներով եւ «կոչված է լինելու եվրոպական հանրությանը տեղեկացնել օկուպացված Աղդամի մասին»:

Հաշվի առնելով, որ քաղաքը գտնվում է «անվտանգության գոտում» եւ վերահսկվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից, NEWS.am-ի թղթակիցը խնդրի առնչությամբ դիմել երկրի ԱԳՆ-ին: Ի պատասխան հարցի, թե արդյոք «Կովկասի միացման կետ» կազմակերպությունը ԼՂՀ այցելելու եւ Աղդամի մասին ֆիլմ նկարահանելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, ԱԳՆ-ից հայտնել են, որ «ոչ մի նման կազմակերպություն այդ հարցով մեզ չի դիմել»:

Հանելուկ է մնում, թե որտեղ են ընթանալու ֆիլմի նկարահանումները: Պարզ է մի բան` նախագիծն ադրբեջանական տեսակետն ու նորագույն պատմության փաստերի վերաբերյալ ադրբեջանական հորինվածքներն է ներկայացնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ