News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանը ճանապարհ է բացել ԵՄ բանկային միության ստեղծման ուղղությամբ: Ստրաստբուրգում կայացած նիստին պատգամավորները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել խնդրահարույց բանկերի սանավորման կամ փակման մեխանիզմերին:

Նոր կանոնները ֆինանսական կառույցների` բարդ իրավիճակում հայտնվելու պարագայում ավանադատուների առավել արդյունավետ պաշտպանություն կապահովեն: Բանկերին աջակցություն ցուցաբերելու համար ոչ թե հարկատուների, այլ` բաժնետերերի եւ այլ ներդրողների միջոցները կօգտագործվեն:

Եվրախորհրդարանը նաեւ հաստատել է ավանդների փոխհատուցման` ԵՄ բոլոր երկրների վրա տարածվող կարգը: Այսուհետ պաշտպանված կլինեն մինչեւ 100 հազար եվրոյի չափով բոլոր ներդրումները: Գերմանիայում այս կարգը գործում է դեռեւս 2011թ.: Ամփոփելով քվեարկության արդյունքները, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Բուրկհարդ Բալցն ընդգծել է, որ ԵՄ-ն աշխարհի առաջին տարածաշրջանը դարձավ, որտեղ բանկային միություն, եւ հետեւաբար` բանկային ճգնաժամերից պաշտպանության ընդհանուր համակարգ է լինելու, հաղորդում է Deutsche Welle-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ