News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայկական երիտասարդական ֆեդերացիան Լոս-Անջելեսի շրջանում ապրիլի 24-ին 24-ժամյա ակցիա կանցկացնի՝ պահանջելով արդարություն հայերի ցեղասպանության վերաբերյալ. ակցիան կսկսվի տեղական ժամանակով ժամը 14:00-ին Լոս-Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսարանի առաջ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

24-ժամյա ակցիան կսկսվի հայցող ցեղասպանության մասին տեղեկության տարածմամբ հանրության շրջանում: 16:00-ին տեղի կունենա Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ամենամյա բողոքի ցույցը. Հասարակական ակտիվիստները եւ քաղաքացիական առաջնորդները ողջ նահանգից միասին կհավաքվեն, որպեսի հրապարակայնորեն դատապարտեն Թուրքիայի կողմից գործողության շարունակման համար, որն 99 տարի առաջ հանգեցրել է 1,5 մլն հայի մահվան: Մասնակիցները մինչեւ 18:00-ն կկանգնեն Թուրքիայի գլխավոր հյուպատոսի գրասենյակի առաջ, որպեսզի հարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ Թուրքական Հանրապետությունից արդարություն պահանջեն, ինչպես նաեւ Ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի կողմից:

Բողոքի ցույցից հետո ծրագրված են երաժշտական ելույթներ ու «կենդանի արվեստ»: Կեսգիշերին ցուցարարները կներկայացնեն րեգերի Սթենթոնի ցեղասպանության 8 փուլերը՝ թե ինչպես են նրանք վերաբերում Հայոց ցեղասպանությանն ու դրան հաջորդած մյուս ցեղասպանություններին: Բողոքի երկորդ ակցիան տեղի կունենա ապրիլի 25-ին, կեսօրից մինչեւ 14:00, ինչով էլ կավարտվի 24-ժամյա ակցիան:

Բողոքի այս ակցիան մեկն է այն միջոցառումներից, որոնք կազմակերպվելու են Հայկական երիտասարդական ֆեդերացիայի կողմից՝ ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: Բացի դրանից տեղի կունենա մոմավառության արարողոթյուն Բըրբենքի քաղաքապետարանի շենքում ապրիլի 22-ին եւ ժխտողականության դեմ ուղղված հեծանվարշավ ապրիլի 27-ին Սան-Ֆրանցիսկոյում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ