News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քանի որ Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավար է նշանակվել «Բատկիվշչինայի» ներկայացուցիչը, այդ կուսակցությունը  ոչ թե մտածում է մայրաքաղաքի խնդիրները լուծելու, այլ պաշտոնները պահելու մասին: Ուկրաինայի խորհրդարանի կուլուարներում այս մասին հայտնել է ժողովրդական պատգամավոր Վիտալի Կլիչկոն:

«Այսօր քաղաքապետի եւ քաղաքային վարչակազմի ղեկավարի պաշտոնների միաձուլման մասին օրինագիծը մերժվեց  «Բատկիվշչինայի» կողմից: Ըստ իս՝ սա  երկակի ստանդարտներ կիրառում է», - ասել է պատգամավորը:

«Բատկիվշչինայի» նման պահվածքը նա բացատրել է այն հանգամանքով, որ Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավարն իրենց ներկայացուցիչն է, եւ նրանք ոչ թե խնդիրների լուծմանն են նայում, այլ պաշտոններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ