News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հաննա Լիթլը շուրջ 15 տարի սննդային լուրջ խանգարումով է տառապել, ինչի արդյունքում 20-ամյա բրիտանուհին չէր կարող չիպսից բացի որեւէ այլ բան ուտել: Նրան բոլորվին վերջերս է հաջողվել կազդուրման ճանապարհին կանգնել` հիպնոսի սեանսից հետո: Աղջիկը կարծես կյանքում առաջին անգամ այլ կերակուր է համտեսել, հաղորդում է Mirror-ը:

Մեծ Բրիտանիայի Քորնուոլ դքսության բնակչուհին հինգ տարեկանից հետո սարսափում էր տապակած կարտոֆիլից բացի որեւէ այլ կարեկուրի նայելիս: Եվ միայն վերջերս, ֆաբրիկայում աշխատանքի անցնելուց հետո, որոշել էր պայքարել հիվանդության դեմ, քանի որ աշխատանքային երկար ժամերը եւ առանձնահատուկ դիետան շատ հաճախ` գրեթե ամեն օր ուշագնացության դեպքեր էին առաջացնում:

Հիպնոսի հենց առաջին սեանսից հետո Հաննան կարողացել է ստիպել ինքն իրեն, որ մի կտոր պիցցա փորձի:

«Կարծում եմ` կարտոֆիլն էի ընտրել, որովհետեւ պարզ ուտեստ է, ոչ մի անսովոր բան չունի: Բազմաթիվ բաղադրիչներով ուտեստերն ուղղակի սարսափի մեջ էին գցում ինձ: Չգիտեի` ինչ անել»,-պատմում է բրիտանուհին:

Նրա հետ աշխատած հոգեբան Ֆելիքս Էկոնոմակիսի խոսքերով, նման խնդիրները, որպես կանոն, վաղ մանկության տարիներին կրած հոգեբանական տրավմայի արդյունք են: Հիվանդը նունիսկ կարող է չհիշել դրանց առաջացման պատճառները, բայց ստրեսսի հետեւանքները մնում եմ ողջ կյանքի ընթացքում, եթե ժամանակին չբուժվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ