News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 Ռուսական զորքերը պատրաստվում են հարյուրավոր մարդիկ սպանել, այնուհետեւ  ներխուժել Ուկրաինայի տարածք, հայտնել է ՈՒԱԾ-ի հետախուզության ղեկավարներից Վիտալի Նայդան:

«Ուկրաինայի տարածքում դիվերսանտների եւ հատուկ ստորաբաժանումների գլխավոր նպատակն է առավելագույնս ապակայունացնել իրադրությունը», - հայտարարել է նա, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:

«Ավելին, եղած տվյալները վկայում են, որ  իրեն եղբայրական հռչակած երկիրը իր առջեւ նպատակ է դրել արյուն թափել մեր քաղաքների փողոցներում», - ասել է նա:

«Մեզ մոտ կան տվյալներ, որ պետք է սպանեն 100-200 մարդու, ինչից կես ժամ անց Ուկրաինայի տարածքում կհայտնվեն ռուսական բանակի տանկերը եւ զրահատեխնիկան», - հավելել է նա:

Նայդան հաստատել է, որ արեւելյան մարզերի տարածքում դիվերսիան իրականացնում է 45-րդ հետախուզական առանձին ջոկատը, որը տեղակայված է Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում:

Նայդան հիշեցրել է, որ այդ հատուկ նշանակության ջոկատայինները հրամաններ են ստանում սպա Իգոր Ստրելկովից, որը « ղեկավարում էր Խարկովի, Նիկոլայեւի, Խերսոնի եւ Օդեսայի պետական շենքերը զավթելու փորձերը»:

Ըստ Նայդայի` հատուկ ջոկատայինների 45-րդ բրիգադը մասնակցել է նաեւ Չեչնիայի պատերազմին եւ 2008թ. ռուս-վրացական հակամարտությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ