News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սերբ հերպետոլոգը շատ է զարմացել, երբ Մակեդոնիայում հանդիպել է  տարօրինակ եւ անսովոր էակի՝ երիտասարդ իժ՝ քառասնոտնանու գլխով:

Ընդ որում Լիլիանա Տոմովիչի զարմանքը կարճ է տեւել: Ուսումնասիրելով գտածոն՝ նա հասկացել է ինչն է պատճառը: Պարզվել է, որ օձը քառասնոտնանուն կուլ է տվել, որն էլ հետագայում փորձել է դուրս գալ՝ սողունի մարմնում անցք կրծելով: Անհաջող փորձերից որոշ ժամանակ անց՝ ի վերջո քառասնոտնանիը սատկել է, ինչպես ենթադրում է Տոմովիչը՝ օձի թույնի ազդեցությունից, հաղորդում է «FedPost.ru»-ն:

Մակեդոնիայում Պրեսպա կղզու հարեւանությամբ Գոլեմ Գրադ կղզին, որտեղ գտել են տարօրինակ «հիբրիդը», հայտնի է նաեւ որպես «Օձերի կղզի» եւ իզուր չէ. այնտեղ վխտում են օձեր, մողեսներ ու կրիաներ: Մեծ օձերը փոքր կրծողների են որսում՝ փոքրերին թողնելով  քառասնոտնանիներին:

«Թվում է, այս անգամ երիտասարդ օձը լրջորեն թերագնահատել է քառասնոտնանու չափն ու իր ուժերը»,- հայտարարել է Բելգրադի համալսարանից կենսաբանության պրոֆեսոր Լիլիանա Տոմովիչը:

Օձի ոսկորները եւ ներքին օրգանները մարսելուց հետո քառասնոտնանին «հագել է» նրա կաշին: «Մենք հայտնաբերեցինք, որ իժից միայն կաշին էր մնացել: Բոլոր ներքին օրգանները քառասնոտնանին «բռնազավթել էր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ