News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը Բաքվում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու վերաբերյալ իր դիրքորոշումը կհստակեցնի ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ հավելելով, որ մինչեւ հունիսի 28-ը շատ ժամանակ կա:

Նրա խոսքով՝ հայկական կողմը կհետեւի ադրբեջանցի պատգամավորների գործողություններին եւ հայտարարություններին, կվերլուծի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթները, որն, ի դեպ, օրերս հերթական ռազմաշունչ ելույթն է ունեցել:

«Իսկ մինչ այդ մենք  կհամադրենք ելույթներն ու հետեւություններ կանենք»,-ասել է  Գեղամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ