News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրան-Ադրբեջան երկաթուղին Իրան-Հայաստանի նախագծի հանդեպ հետաքրքրվածությունը չի վերացնում,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը:

Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը, ըստ Միշարինի, տեղավորվում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման հայեցակարգում: Անգամ Քազվին-Ռեշտ-Աստարա (Իրան-Ադրբեջան) երկաթուղու կառուցման ավարտից հետո  «Հյուսիս-Հարավ»  ուղղությամբ այլընտրանքային երթուղիներ կպահանջվեն, հավելել է Ալեքսանդր Միշարինը:

Հարցին, թե  կպահպանի արդյոք «ՌԵ»-ն հետաքրքրությունը  «Իրան-Հայաստան» նախագծի ֆինանսավորման նկատմամբ, Միշարինը հիշեցրել է, որ նախագծի բիզնես-պլան չկա: Այստեղ աշխատանք է սպասվում նախագծի նախաձեռնող կողմից: «Դրա հիման վրա էլ մենք  մասնակցության որոշում կկայացնենք: Սակայն ներուժով մենք պատրաստ ենք», - նշել է նա:

Հիշեցնենք, որ Քազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղին կառուցվում է 2006 թ.-ից եւ պետք է բացվեր 2013թ. դեկտեմբերին: Այն ժամանակ Իրանի տրանսպորտի վարչության ենթակառույցների զարգացման հանձնաժողովի տնօրենի տեղակալ Հուսեյն Նարդարը հայտարարել էր, որ նախագծի ավարտը հետաձգվում է մեկ տարով:

Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության արժեքը կազմում   է 3.5 միլիարդ դոլար: Շինարարության ժամկետը կկազմի 6 տարի, հուսալիությունը` 28, շահագործումը` 50: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2015թ. առաջին քառորդում: Ենթադրվում է, որ ճանապարհի հայկական կողմի երկարությունը կլինի 316 կմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ