News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՆԱՏՕ-ի զորքերը վերատեղաբաշխվում են՝ պատրաստվածության մակարդակը բարձրացնելու եւ զորավարժությունների նպատակով:

Դաշինքը լրացուցիչ ռազմական միջոցներ է ձեռնարկել դաշնակիցների հավաքական անվտանգության եւ պաշտպանության ամրապնդման համար, որը կապված է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի հետ: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, այսօր՝ ապրիլի 16-ին, Դաշինքի նիստից հետո:

«Այսօր մենք հետագա ռազմական միջոցառումների փաթեթ ընդունեցինք՝ դաշնակիցների հավաքական պաշտպանության եւ համերաշխության ամրապնդման համար»,-ասել է Ռասմուսենը եւ ընդգծել, որ այդ որոշումները ընդունվել են ի պատասխան Ուկրաինայում ճգնաժամային վիճակի, հաղորդում է ZN,UA-ն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ խոսքը ռազմական օդանավերի, ցամաքային զորքերի եւ նավերի թվաքանակի ավելացման մասին է: Մասնավորապես, ուժեղացվել է պարեկային հսկողությունը Բալթյան երկրների օդային տարածքում, լրացուցիչ ռազմանավեր են տեղակայվել Բալթիկ ծովում եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ