News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր՝ ապրիլի 16-ին, Արտաշատ քաղաքի Արարատի  և  Վայոց  Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատը, ով

Դանակի 21 հարվածով կնոջը սպանած Վոլոդյա Մուրադյանի գործով դատական հերթական նիստին այսօր՝ ապրիլի 16-ին, դատախազ Սարգիս Մալխասյանը  միջնորդություն ներկայացրեց փոխել առաջադրված մեղադրանքը՝  8-15 տարվա ազատազրկում նախատեսող ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի առաջին մասը փոխարինելով մինչեւ ցմահ ազատազրկում նախատեսող ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի երկրորդ մասով։

Ամբաստանյալի պաշտպան Արմեն Ումրշատյանը միջնորդություն ներկայացրեց նիստը հետաձգելու վերաբերյալ, որպեսզի իրենք պատրաստվելու ժամանակ ունենան։ Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին։

«Անցած անգամ ես ինքս էի միջնորդություն ներկայացրել, որպեսզի հոդվածը փոխվեր։ Սա սովորական հանցագործություն չէ, այլ մեղքը ծանրացնող հանգամանքներով հանցագործություն, ես կողմ եմ դատախազի միջնորդությանը»,-NEWS.am-ին ասաց սպանված կնոջ՝ Դիաննա Նահապետյանի իրավահաջորդի փաստաբան Արամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Դիաննայի դաժան սպանության ականատես են եղել նրա 14-ամյա և 17-ամյա դուստրերը, ովքեր, սակայն, ամբաստանյալի խորթ զավակներն են։ Աղջիկներն այժմ իրենց տատիկի՝ Դիաննայի մոր խնամքի տակ են, իսկ նրանց կենսաբանական հայրը մոր մահից հետո աղջիկներին նույնիսկ չի այցելել։ Դիաննայի մոր՝ Վալյա Նահապետյանի խոսքով՝ իր թոռների հայրը ամբաստանյալի ազգականն է եւ նույնիսկ դատական նիստերին մասնակցում է՝ աջակցելով ամբաստանյալին։

«Անցած անգամ, երբ դատարան եկավ, քիչ էր մնում իրար պաչ-պռոշտի անեին՝ ասելով՝ ախպեր, քո հետ ենք, մենակ չես։ Այդ «հայր» կոչվածը անգամ չգիտի՝ երեխաները մրսում են, թե շոգում, արդեն չորս ամիս է անցել, որ աղջիկս մահացել է, բայց մի անգամ ձմեռը չեկավ, տեսնի՝ գոնե վառելիք կամ ուտելու հաց ունենք, ես թոշակառու կին եմ, ոնց եմ երեխեքին պահում։ Անողնաշարավորի մեկն է, իր հորն է լսում, չի ցանկանում իրավունքներն ինձ փոխանցել, որ ես երեխաներին հոգ տանեմ, բայց ինքն էլ, որևէ պարտավորություն չի ստանձնում»,- NEWS.am-ին ասաց Վալյա Նահապետյանը։

Տիկին Վալյան ցանկանում է թոռների հետ գնալ ԱՄՆ՝ իր մյուս աղջկա մոտ, քանի որ այստեղ ապրելու միջոցներ չունի, իսկ երեխաների հայրը նրան թույլտվություն չի տալիս։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. ապրիլի 12-ին Արարատ քաղաքի բնակարանի հյուրասենյակում ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր հետ Դիաննա Նահապետյանի հետ, որի ընթացքում կյանքից զրկելու նպատակով ապակյա ծաղկամանով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև Դիաննա Նահապետյանի մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով գլխի ձախ կողմնային , ծոծրակային շրջանների սալջարդ վերքեր, ճակատի արյունազեղումներ, դեմքի, պարանոցի, իրանի աջ վերին վերջույթի բազմաթիվ կտրած ծակած, թափանցող և չթափանցող վերքեր, զույգ թոքերի և լյարդի վնասվածքներ, ներքին  և արտաքին արյունահոսություն։ Դիաննա Նահապետյանը տեղում մահացել է։ Այս տեսարանին ներկա են եղել Դիաննայի 14-ամյա և 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս գալով փողոց՝ փորձել են օգնություն խնդրել հարևաններից, բայց ոչ ոք չի արձագանքել։ 

Տպել
Ամենաշատ