News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2008թ. օգոստոսին, երբ պուտինյան բանակը Վրաստանի տարածք մտավ, տանկերից շատերը ճանապարհի կեսին փչացել-կանգնել էին, ժանգոտած հրթիռները` լռվել կայանների մեջ, ինչի պատճառով էլ հրամանատարություները ստիպված էր հեռահար ռմբակոծիչներ կիրառել: Ինքնաթիռներն էլ կամ չէին կարողանում օդ բարձրանալ, կամ ուղղակի ընկնում էին թռիչքի ժամանակ, կապի հնադարյան միջոցների պատճառով զինվորները չէին կարողանում հրամանատարության հրահանգները ճշգրիտ հասկանալ: Ամենուրեք քաոսային վիճակ էր տիրում, բայց փառապանծ «Կարմիր բանակի» որդիներին ու թոռներին ի վերջո հաջողվեց հաղթել վրացիներին, ասվում է Bild գերմանական ամսագրում հրապարակված վերլուծության մեջ:

«2008-ի ամառային խայտառակությունը» ստիպեց այդ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինին ՌԴ ԶՈւ վերազինման հսկայական ծրագիր նախաձեռնել եւ «զանգվածային բանակը» մարտունակ «օպերատիվ» խմբի վերածել` հարեւան երկրներում եւ սեփական տարածքներում «ճգնաժամի օջախների» դեմ արագ եւ արդյունավետ պայքար մղելու համար: Եվ իսկապես, փոփոխությունները հսկայական են, գրում է Bild-ը: Իսկ «առաջին ծիծեռնակը» Ղրիմը դարձավ…

Պարբերականի տվյալներով, ռուսական իշխանությունները միլիարդավոր դոլարներ են ծախսել ժամանակակից սպառազինությունների գնման վրա, ինչի արդյունքում նշված ժամանակահատվածում երկրի պաշտպանական բյուջեն աճել է ավելի քան 30 տոկոսով`ՀՆԱ-ի 4,5 տոկոս մասը կազմելով: Համեմատության համար` նույն ցուցանիշը Ֆրանսիայի պարագայում 1,9 տոկոս է կազմում, իսկ Գերմանիայում` 1,3 տոկոս:

«Այնպես որ զարմանալի չէ, որ Արեւմուտքը այս ֆոնին ավելի նյարդային տեսք ունի», -համոզմունք է հայտնում պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ