News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի դատարանը «Մահմեդական եղբայրներ» շարժման 119 անդամների, որոնք երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներն են, մինչեւ երեք տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ դատարանը համապատասխան դատավճիռը կայացրել է կապված 2013-ի հոկտեմբերին շարժման անդմաների բողոքի ակցիաների հետ, որոնց հետուանքով զոհվել էր ավելի քան 50 մարդ:

Հաղորդվում է նաեւ, որ դատավոր Հազեմ Հաշադը արդարացրել է այդ գործով անցնող 6 մարդու: Նրանք մեղադրվում էին անօրինական հավաքների մասնակցելու եւ բանդիտիզմի մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Ալեքսանդրիա քաղաքի դատարանը նախկին նախագահ Մուրսիի 23 կողմնակիցների դատապարտել էր 6 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ