News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում պետք է համերաշխություն դրսեւորել Սեւծովյան տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Այս մասին նա հայտարարել է Լատվիայի նախագահ Անդրիաս բերզինշի հետ բանակցություններից հետո: 

«ՆԱՏՕ-ի տարբեր մակարդակներում որոշումներ են ընդունվել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում: Այդ ողջ աշխատանքն ուղղված է երկխոսության եւ միջազգային իրավունքի հիման վրա խնդիրներին լուծումների տարբերակների որոնմանը, եւ որպեսզի ճգնաժամը չխորանա: Հույս ունենք, որ ոչ ոք չի խախտի միջազգային իրավունքը եւ անհարգալից վերաբերմունք չի դրսեւորի ՄԱԿ-ի կողմից ճանաչված երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,-ասել է Գյուլը՝ անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է շփումներ ունենալ ոչ միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այլեւ «անընդհատ խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ»:

Նշվում է, որ Ուկրաինայի թեման բարձրացվել է երկու երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ նաեւ կապված տրանսպոտային ենթակառուցվածքների հետ, որը Թուրքիան Ուկրաինայի տարածքով կապում է Լատվիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ