News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս փուլում Ուկրաինայի Եվրոպական Միությանն անդամակցելու հնարավորությունը կախված է Ռուսաստանի հետագա գործողություններից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արեւմտյան Անգլիայում Բրիսթոլի համալսարանի ավատ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը՝ անդրադառնալով նրան, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի բացառել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին:

Փորձագետը համոզված է, որ  «Արեւելյան գործընկերության» քննադատությունը  կայանում է նրանում, որ ծրագիրն իր մեջ չէր ներառում ԵՄ կազմի մեջ մտնելու երաշխիք: «Սա թերեւս միակ «քաղցրաբլիթն» է, որն ունի Եվրամիությունը տարածաշրջանի նկատմամբ իր արտաքին քաղաքականության մեջ: Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին մարտահրավեր կլինի Ռուսաստանի համար, որը հանդես էր գալիս հօգուտ Ուկրաինայի չեզոք եւ արտադաշինքային կարգավիճակի», - ընգդգծել է Գյունտեր Վալցենբախը: Սակայն, հավելել է նա, դրա համար Եվրոպական Միության խորհրդի միասնություն կպահանջվի, եւ այժմ դեռ քննարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փուլը:

Հիշեցենքն, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի բացառել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին: «ԵՄ-ն երբեք փակ ակումբ չի եղել եւ ապագայում նույնպես չի լինի, եթե պահպանի նոր անդամների ընդունման ներուժը»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ