News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական նախագիծն ուղղված է Հայաստանի քաղաքացիների քաղաքական իրավունքների դեմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Առավել քան ակնհայտ է, որ առաջարկվող բարեփոխումների իրականացման դեպքում՝ ժողովրդավարության մակարդակը կրկնակի կնվազի»,-ասել է նա՝ պարզաբանելով, որ այսօր բնակչությունը ամեն 5 տարին մեկ մասնակցում է նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, սակայն սահմանադրական փոփոխություններից հետո, երկրի քաղաքացիները կարող են միայն մեկ անգամ օգտվել իրենց այդ իրավունքից ու մասնակցել պետության կառավարմանը: Այդ մասին կարող են երազել միայն ժողովրդավարությանը թշնամաբար տրամադրված ուժերը»,-վստահ է քաղաքական գործիչը:

Բացի այդ, ինչպես ընդգծում է Հայրիկյանը, առաջարկվող հայեցակարգի տեսքստում հիշատակվում է հանրապետության նախագահի, խորհրդարանի եւ վարչապետի մասին, սակայն չի խոսվում երկրի քաղաքացիների մասին, այն ժամանակ, երբ հենց նրանց համար է գործում Սահմանադրությունը: «Ամենից կարեւորն այն է,- նշել է քաղաքական գործիչը,- որ հայեցակարգի համաձայն, փոփոխություններ չեն նկատվում, որոնք իրականացվելու են քաղաքացիների իրավունքներն ընդլայնելու եւ ամրապնդելու համար»:

Իր հերթին միավորումը համարում է, որ սահմանադրական բարեփոխումների իրականացումը կարող է արդարացվել միայն այն դեպքում, եթե այն նպատակ է հետապնդում ավելացնել քաղաքացիների ազդեցությունը պետության քաղաքական գործընթացներին: «Մեր դիրքորոշումը կայանում է նրանում,- ընդգծել է Հայրիկյանը, որ երկրում իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին: Նա պետք է ընտրի երկրի ղեկավարությանը, մասնակցի դատական իշխանության հաստատմանը: Եթե նրանից խլեն ձայնի իրավունք ու տան տեղի տղերքին, ինչպիսին այսօր հանդիսանում է խորհրդարանական մեծամասնությունն ի դեմս Հայաստանի Հանրապետական Կուսակցության, ապա սա ոչ այլ ինչ է, քան սեփական ժողովդրի դեմ ուղղված դավադրություն»,- եզրափակել է Պարույր Հայրիկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ