News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Կրամատորսկում շրջափակումից դուրս գալու համար Ուկրաինայի ԶՈւ զինծառայողը, որը գտնվում էր զրահամեքենայում, քաշել է նռնակի օղակն ու սպառնացել է շրջափակողներին, որ եթե չցրվեն, նռնակը կնետի:

Կրամատորսկում չորս զրահամեքենայից բաղկացած շարասյունն ազատվել է ռուսամետ ուժերի շրջափակումից: Տեղացիները վեց մեքենաներով ու կվադրոցիկլով հետապնդման են անցել:

Ինչպես հաղորդում են տեղի բնակիչները, ուկրաինացի զինվորականը վերցրել է նռնակը, քաշել օղակն ու հրամայել տեխնիկան շրջափակող մարդկանց ցրվել, հաղորդում է ՈւՆՆ-ն:

Շարասյունն ուղեւորվում էր Կրամատորսկի օդանավակայան: Ուկրաինական զրահամեքենային հետեւում է 30 զինված մարդկանցով ավտոբուս: Սկսվել է փոխհրաձգություն: Շարասյունն շրջվել եւ ուղեւորվել Դրուժկովկայի ուղղությամբ:

Շարասյունը շրջադարձել է Կրամատորսկի եւ Դրուժկովկայի միջեւ: Ավտոբուսը շարունակում է հետապնդումը: Ուկրաինացի զինվորականները ստիպված են եղել նախազգուշացնող կրակ արձակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ