News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մերձդնեստրի պատգամավորները խնդրում է Ռուսաստանի Դաշնությանը ճանաչել Մերձդնեստրի Մոլդովական հանրապետությունը որպես ինքնիշխան անկախ պետություն:

Ապրիլի 16-ին Մերձդնեստրի Գերագույն Խորհրդի նիտում պատգամավորական կորպուսը միաձայն դիմում է հղել Ռուսաստանի Պետական դումային, Դաշնային խորհրդին եւ նախագահին, ինչպես նաեւ Մերձդնեստրի Մոկդովական հանրապետության նախագահ Եվգենի Շեվչուկին՝ խնդրելով նախաձեռնել ճանաչման գործընթաց, հաղորդում է «ՏԻՐԱՍ» տեղեկատվական գործակալությունը:

Դիմումի մեջ նշվում է. «Սեփական կամքը ճանաչելով ուղղակի ժողովրդավարության հիմանական ինստիտտուտներից մեկը, քվեարկելով ՄՄՀ անկախության եւ հետագայում ՌԴ ազատ միացման օգտին՝ մերձդնեստրյան ժողովուրդն իրականացրել է ազատ ու առանց արտաքին միջամտության սեփական քաղաքական կարգավիճակը որոշելու, տնտեսական, սոցիալական եւ մշակության զարգացում իրականացնելու իր իրավունքը»:

«Միջազգային համընդհանուր նորմերին համաձայն՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է ընկած լինի քաղաքական որոշումների հիմքում, յուրաքանչյուր պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքը»,- նշում են Մերձդնեստրի պատգամավորները:

«Մերձդնեստրի նորությունների» տեղեկությունների համաձայն՝ դիմումը կուղղեն նաեւ ԵԱՀԿ ու ՄԱԿ:

Մերձդնեստրն իր անկախությունը հռչակել է 1991թ.-ի օգոստոսի 25-ին, սակայն առ այսօր այն որպես պետություն չի ճանաչվել:

Հիշեցնենք, որ մարտին լրատվամիջոցներն արդեն հաղորդեցին, որ Մերձդնեստրի Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Բուռլան ՌԴ Պետդումայի խոսնակ սերգեյ Նարիշկինին դիմում էր հղել՝ խնդրելով դիտարկել ռուսական օրենսդրությունում շրջանի հնարավոր ընդգրկումը Ռուսաստանի կազմում: Արդյունքում պարզվել էր, որ դիմումը ոչ պաշտոնական բնույթ է կրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ