News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կարծիքով՝ Եվրամիությունը պետք է հետ մղի ռուսական ագրեսիվ քարոզչությանը: Այդ մասին նա նշել ՝ հանդես գալով Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նստաշրջանում:

Եվրահանձնակատարը նշել է, որ ռուսական քարոզչությունը մեկն է այն հարցերից, որոնք առավել մտահոգիչ են, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությանը:

«Ռուսական քարոզչությունն ավելի ագրեսիվ է, քան «սառը պատերազմի» տարիներին էր, ինչպես նաեւ վտանգավոր է, քանի որ այն այլեւս «երկաթե վարագույրից» այն կողմ չէ»,- նշել է Ֆյուլեն:

«Հարկավոր է, որպեսզի մենք ուժեղ ու հստակ լինենք մեր արժեքների եւ սկզբունքների հարցում, վճռականորեն պաշտպանենք դրանք»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ