News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի աշխարհի բոլոր եզդիները նշում են իրենց Ամանորը՝ «Չարշշամա սարե սալեն»։ Եզդիական համայնքի Նոր տարին կապվում է Մալակե Տաոսի ծննդյան հետ, որն Աստծո կողմից ուղարկված հրեշտակապետ  է: (ֆոտոռեպորտաժ)

Հայաստանի եզդիները այսօր՝ ապրիլի 16-ին, ամանորյա սեղան էին բացել Երեւանի անգլիական այգում՝ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դիմաց։  Մենյուում եզդիների ազգային քաղցրավենիքներ էին եւ գունավոր ներկված հավկիթներ։

«Ինչու հենց ձու, քանի որ այն եփվելիս ամրանում է, այսինքն դա խորհրդանշում է հողը, երբ ներկում ենք կանաչ, դա բնությունն է, կարմիրը՝ վարդերը, ծաղիկները, դեղինը խորհրդանշում է արևը»,- NEWS.am-ին ասաց Եզդիների միության փոխնախագահ Խըդր Հաջոյանը:

Անգլիական այգում դեսերտն էր, իսկ մինչեւ այդ Հայաստանի եզդիները, ավանդույթի համաձայն, Նոր տարին նշել էին Կոտայքի մարզի եզդիական գերեզմանոցում, որտեղ սեղան էին բացել ու ավանդական խաշլամա կերել։

Օրվա խորհուրդը «աշխարհաստեղծման օրն է, քանի որ հենց այս օրն է Աստված ավարտել աշխարհաստեղծումը»:

Եզդիների Ամանորին նվիրված տոնակատարությանը ներկա էր նաև Հայաստանում ապրող ասորիների միության նախագահ Ռազմիկ Խոսրոեւը, ըստ որի՝ «եզդի ժողովուրդը ունի շատ կարևոր մի գիծ. այն հողը որտեղ նա ապրում է, համարում է իրենը»:

«Եզդի ժողովրդի համար սա համարվում է գլխավոր տոն, և շատ կարևոր է, որ եզդիների համայնքի երիտասարդ ներկայացուցիչը կարողացել է Երևանի կենտրոնում կազմակերպել այս տոնը եւ համախմբել  եզդիներին ու հայերին՝ տոնի խորհուրդը ներկայացնելու համար»,- NEWS.am-ին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ` ազգային փոքրամասնությունների խնդիրները համակարգող Նաիրա Գուլյանը։

Տպել
Ամենաշատ