News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՕԵԿ-ն ինքը պետք է ասի, թե ինչու է դուրս գալիս կոալիցիայից եւ ինչ է հասկանում «նոր քաղաքական իրավիճակ» ասելով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ՕԵԿ-ի քաղխորհրդի որոշմանը, ըստ որի այդ քաղաքական ուժը դուրս է գալիս իշխող կոալիցիայից:

«Թող ՕԵԿ-ը տա իր քաղաքական որոշման պատճառները, պարզաբանումները, նոր քաղաքական դաշտի մյուս խաղացողները, այդ թվում ՀՀԿ-ն կտան իրենց գնահատականները տեղի ունեցածի վերաբերյալ»,-ասաց Սահակյանը:

Ինչ վերաբերում է այն փաստին, որ ՕԵԿ-ի քվոտայով նախարարական պորտֆելներ զբաղեցնողները ՕԵԿ-ի այս որոշումից հետո դուրս են եկել ՕԵԿ-ից, Հովհաննես Սահայնանն ասաց, որ դա այդ անձանց անձնական որոշման խնդիրն է: «Իրենք են որոշում որ պարագայում ինչ քայլ անեն: Եթե իրենց համար այդպես ավելի ճիշտ է, անձամբ մենք դրանում խնդիր չենք տեսնում: Այդ անձինք իրենք են որոշում, թե ինչպես են իրենց հետագա քայլերը պատկերացնում: Մենք այդտեղ կապ չունենք»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Դիտարկմանը, որ ՕԵԿ-ի՝ կոլաիցիայից դուրս գալով, փաստացի, կոալիցիան փլուզվում է, Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Քանի որ նոր իրավիճակ է, նոր կառավարություն է ձեւավորվելու, հետեւաբար թեկուզ կոալիցիոն առումով, նոր վերանշանակում, կոալիցայի նոր արձանագրում պետք է լիներ»: Նրա խոսքով՝ քանի դեռ կառավարությունը ձեւավորված չէ, վաղ է խոսել կոալիցիոն կառավարություն կլինի, թե է՝ ոչ:

«Երբ կառավարությունը ձեւավորվի, կտեսնենք, կոալիցոն բնույթ ունի՞, թե միայն ՀՀԿ-ն է ստանձնելու իշխանության պատասխանատվությունը: Մենք միշտ ապացուցել ենք նաեւ մեր քայլերով, գործունեությամբ, որ ունենալով բացարձակ մեծամասնություն, կողմնակից ենք եղել կոալիցիոն կառավարման ձեւին, բայց դա բնավ չի նշանակում, որ մենք որեւիցե մի քաղաքական ուժի ամեն գնով մեր կողմը բերելու, կոլաիցիա կազմելու խնդիր ենք դրել»,-ընդգծեց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ իշխող կոալիցիայում ՕԵԿ-ի տեղը զբաղեցնի այլ ուժ, կամ ուժեր, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Նման տեղկատվության չեմ տիրապետում, որովհետեւ ես չէ, որ պետք է բանակցեմ քաղաքական ուժերի հետ, կամ կառավարության կազմում թողնեմ, կամ դուրս հանեմ:

Բոլոր դեպքերում, քանի դեռ կառավարության կազմը, դրա ձեւավորման սկզբունքները հայտնի չեն, որեիցե մի տարբերակ, այդ թվում կոալիցիա կազմելու, բացառելը ճիշտ չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ