News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ղրիմի դատախազ Նատալիա Պոկլոնսկայայի մասին Enjoykin «Nyash Myash» հոլովակը, որը Համացանցում լայն տարածում է գտել, մի քանի օրվա ընթացքում YouTube-ում ավելի քան 1 մլն դիտում է ունեցել:

Enjoykin-ը հայտնի բլոգեր է, ով ռուսալեզու վիդեոները ինքնատիպ կոլաժների է վերածում, եւ Ղրիմի դատախազի մասին հոլովակում հեռուստատեսային սյուժեներ, նրա մամուլի ասուլիսների հատվածներ է օգտագործել, ինչպես նաեւ անիմացիոն մուլտֆիլմեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք մարդկանց առաջ բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվել: Մեր խնդիրն է կարգավորել դատախազության աշխատանքն այս երկրում»,- «երգում է» Պոկլոնսկայան:

Հիշեցնենք, որ 33-ամյա Պոկլոնսկայան մարտին նշանակվել էր հանրաքվեի միջոցով իրեն անկախ հռչակած եւ Ռուսաստանի կազմում ընդգրկված Ղրիմի դատախազ: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ նրանից առաջ չորս թեկնածու հրաժարվել էր զբաղեցնել այդ պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ