News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե խնդրահարույց եւ ոչ նպատակահարմար ենք գտնում կոալիցիայի կազմի մեջ լինելը, ապա մենք ընդդիմություն ենք, սակայն այս մասին ապրիլի 25-ին կհայտարարի ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով հարցին, թե թե «Օրինաց երկիրն» արդյոք  դարձավ ընդդիմությո՞ւն:

«Քաղաքակիրթ երկրներում կա իշխանություն եւ ընդդիմություն, եթե մենք  խնդրահարույց եւ ոչ նպատակահարմար ենք գտնում կոալիցիայի մեջ  լինելը, ապա այո, մենք ընդդիմություն ենք, սակայն այս մասին ապրիլի 25-ին կասի Արթուր Բաղդասարյանը»,-ասաց Հեղինե Բիշարյանը։

Լրագրողների հարցին, հնարավոր է Օեկը միանա «հրաշալի քառյակին», Բիշարյանը չպատաասխանեց։

Տպել
Ամենաշատ