News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կուտակային կենսաթոշակային Օրենքը հակասահմանադրական է ճանաչվել. պետք է փոփոխություններ արվեն. մենք հստակ առաջարկներ ունենք, որոնք առաջիկայում կներկայացնենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակային մասին նոր օրենքի վերաբերյալ ՕԵԿ-ի ներկայիս դիրքորոշմանը: Նա չպատասխանեց հարցին, թե կոալիցիայից դուրս գալուց հետո ինչպիսի քաղաքականություն է վարելու «Օրինաց երկիր» կուսակցությունն այն հարցերի շուրջ, որոնք Ազգային ժողովում տապալել է:

Հարցին` ՕԵԿ-ն արդեն դե՞մ է լինելու կուտակայինի մասին օրենքին, Բիշարյանը նորից ընդգծեց, որ առաջարկներ են ներկայացնելու: Թե ինչ առաջարկների մասին է խոսքը եւ ինչպիսին է կուսակցության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, խմբակցության ղեկավարն այդպես էլ չմեկնաբանեց:

Նշենք, որ վեց տարվա կոալիցիոն համագործակցությունից հետո ՕԵԿ-ը որոշել է դուրս գալ կոալիցիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ