News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները դժբախտություն չեն համարի ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու իրադարձությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով ՕԵԿ-ի՝ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշմանը: Միաժամանակ, Ուրիխանյանն ասաց, որ արտահայտում է իր անձնական կարծիքը, քանի որ երեկոյան ժամ է եւ կուսակցության պաշտոնական տեսակետը ճշտելու հնարավորություն այս պահին չունի:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում ՕԵԿ-ի հետ հետագա համագործակցությունը, ԲՀԿ մամուլի քարտուղարը պատասխանեց. «Նայած թե ինչ անելիքի, ինչ օրակարգի շուրջ, եւ  արդյոք ՀՀ քաղաքացու պատվերի շրջանակներում կարող է այն լինել: Այս հարցադրումներս հռետորական են»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՕԵԿ քաղխորհրդի նիստում որոշում էր կայացվել, ըստ որի «Օրինաց երկիր» կուսակցությունը քաղաքական կոալիցիային իր հետագա անդամակցության հարցը համարում է խնդրահարույց եւ ոչ նպատակահարմար:

«Քաղաքակիրթ երկրներում կա իշխանություն եւ ընդդիմություն, եթե մենք  խնդրահարույց եւ ոչ նպատակահարմար ենք գտնում կոալիցիայի մեջ  լինելը, ապա այո, մենք ընդդիմություն ենք, սակայն այս մասին ապրիլի 25-ին կասի Արթուր Բաղդասարյանը»,-ՕԵԿ քաղխորհրդի նիտսից հետո հայտարարել էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ