News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակին հարող 3 զույգ լուսակիրները համալրվել են տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված հատուկ ազդանշանային համակարգով: Այն օգնում է տեսողական խնդիրներ ունեցողներին հետիոտնային անցումով անվտանգ հատել բանուկ փողոցը։

Ամեն անգամ, երբ լուսակրի վրա վառվում է կանաչ ազդանշանը, զուգահեռ լսվում է ձայնային ազդանշանը։ Աշխարհում վաղուց կիրառության մեջ գտնվող այս համակարգը առայժմ տեղադրվել է միայն մայրաքաղաքի երեք կենտրոնական խաչմերուկներում, սակայն քաղաքապետարանը խոստանում է հետզհետե նման համակարգերով զինել քաղաքի հատկապես բանուկ հետիոտնային անցումները։

Նշենք, որ Երեւանը եվրոպական շատ քաղաքների հետ համեմատած սահմանափակ կարողություններով մարդկանց համար բավական «անհարմար» քաղաք է։ Հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները բազմիցս բարձրացրել են կենսական նշանակության վայրերում թեքահարթակների բացակայության հարցը, եւ նույնիսկ դրանց առկայության դեպքում մեծ մասը գործնականում անմատչելի են։

Տպել
Ամենաշատ