News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Հայաստանի ոստիկանությունների կողմից ձերբակալվել է վարձու մարդասպանը, ում մեղադրում են ղազախ գործարարի սպանության մեջ:

2014թ.-ի ապրիլին ձերբակալված վարձու մարդասպանին Հայաստանից հանձնել են Մոկվային, հաղորդում է «Բալտինֆոն»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում առկա աղբյուրին:

Աղբյուրի համաձայն՝ պատվերով սպանությունը կատարվել է 2012թ.-ի ապրիլին Մոկսվայում: գտնվել է 52-ամյա գործարարի մարմինը հրազենային 7 վնասվածքով, որոնցից 3-ը գլխին: Ատրճանակը հայտնաբերել են հանցանքի վայրի մոտակայքում:

Հետաքննության արդյունքում պարզել են վարձու մարդասպանի անձը, ով Ռուսաստանի քաղաքացի էր հանդիսանում, սակայն այդ ժամանակ արդեն հասցրել էլ լքել Ռուսաստանի սահմանները:

« Դրամական պարգեւատրման դիմաց սպանություն գործել է Վլադիմիրի 27-ամյա բնակիչը, ով ազգույթյամբ ադրբեջանցի է:Հայտնի է, որ սպանությունը պատվիրել են կոմերցիոն շահերի հողի վրա առաջացած կոնֆլիկտի պատճառով: Այժմ փնտրում են հանցագործության պատվիրատուներին»,- հաղորդել է աղբյուրը «ԲալտԻնֆոյին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ